Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Շավարշ Քոչարյանը ազատվելու դիմումը գրել է նոյեմբերի 10-ին

Շավարշ Քոչարյանը ազատվելու դիմումը գրել է նոյեմբերի 10-ին
17.11.2020 | 22:39

ԱԳ փոխնախարարի պաշտոնից ազատված Շավարշ Քոչարյանը Twitter-ի միկրոբլոգում հայտնել է, որ պաշտոնից ազատվելու դիմումը գրել է նոյեմբերի 10-ին։ «Ընդունվեց իմ նոյեմբերի 10-ի հրաժարականը՝ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից», - գրել է Քոչարյանը։

Դիտվել է՝ 2964

Մեկնաբանություններ